Հայաստանի կառավարությունը բացառում է ուժային մեթոդները խաղաղ ցույցերի դեմ

Հայաստանի կառավարությունը բացառում է ուժային մեթոդները խաղաղ ցույցերի դեմ

Հայաստանի իշխանությունները բացառում են ուժի կիրառումը ընդդիմության կողմնակից ցուցարարների դեմ, եթե նրանք գործողությունները չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը: Այդ մասին միջազգային լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Ուժային մեթոդները մենք բացառում են իսկզբանե: Ուժային քայլերը մենք դիտարկում ենք միայն անկարգությունների ընթացքում, երբ առկա է քաղաքացիների կյանքի և առողջությանը սպառնալիք»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակը քաղաքական գործընթաց է, «հանրահավքների և ցույցերի ազատությունը կարգավորվում է օրենսդրությամբ»: «Իրավիճակը պետք է լուծվի քաղաքական միջոցներով: Եթե գործընթացը չկարգավորվի քաղաքական ճանապարհով, ապա չի բացառվում, որ ժողովուրդը կրկին դուրս գա փողոց և մենք հայտնվենք փակ գործընթացում: Յուրաքանչյուր ոչ քաղաքական տարբերակները իրենցից ներկայացնում են սպառնալիք ապագայի համար: Ինչպիսին կլինեն որոշումները՝ չեմ կարող ասել: Խորհրդակցություններ են տարվում քաղաքական հանրության մասնակիցների հետ»,- ասել է Արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում