Ռուսաստանը կտրականապես դեմ է ԼՂ հիմնահարցն ուժային ճանապարհով լուծելու ցանկացած փորձի. Զատուլին

Ռուսաստանը կտրականապես դեմ է ԼՂ հիմնահարցն ուժային ճանապարհով լուծելու ցանկացած փորձի. Զատուլին

Ռուսաստանը կտրականապես դեմ է ղարաբաղյան հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու ցանկացած փորձի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

«Մենք դեմ ենք որևէ ռազմական փորձին և ռազմական ռևանշին: Մենք ծանր ենք տանում ապրիլյան դեպքերը: Ես գիտեմ, որ 2016 թվականի ապրիլին կատարվածը Ադրբեջանի նախաձեռնությունն էր: Ես այստեղ կասկած չունեմ, իր ներքին ու արտաքին հացերի հետ կապված, որոշեց հավասարակշռությունը խախտել: Ես ցավում եմ, որ կիրառվել է ռուսական արտադրության զենք: Հույս ունեմ, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը կօգնի վերականգնել հավասարակշռությունը: Մենք կատեգորիկ դեմ ենք ղարաբաղյան կոնֆլիկիտն ուժային ճանապարհով լուծելու ցանկացած փորձին»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:

Նա ընդգծեց, որ խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն, ոչ մի պրովոկացիա չպետք է լինի:

«Այս օրերին Հայաստանում մեր ներկայությունը և Հայաստանի ու Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև կայացած հեռախոսազրույցները, այդ ամենը ցույց տալիս, որ Ռուսաստանը հետ չի կանգնում Հայաստանից: Եվ դա պետք է պարզ լինի ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ներկայում կապակայունացնի իրավիճակը, կամ կփորձի օգտվել Հայաստանի ներքաղաքական խնդիրներից, որպեսզի ինչ-որ բան անի»,-ասաց նա:

Խոսելով ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումից ՝ Կոնստանտին Զատուլինը նշեց, որ համաձայնության պետք է գան կողմերը: Նրանց փոխարեն ոչ ոք դա չի անի: Նա ընդգծեց, որ Արցախում ապրող ժողովրդի կամքը ցանկացած դեպքում պետք է հաշվի առնվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում