«Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու

«Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու

«Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, այս մասին «Կենտրոն» ՀԸ-ի եթերում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

«Ես իմ ամբողջ թիմով մեկ մարդու պես իմ ձայնը տալու եմ ժողովրդի թեկնածուին, մենք թեկնածու չենք առաջադրելու, ժողովուրդը ում կհայտարարի, մենք էլ մեկ մարդու պես սատարելու ենք նրան», – ասաց նա:

Դիտարկմանը, որ ժողովրդի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ժողովրդի թեկնածուն Նիկոլն է, Սասունն է, Արարատն է, ես նորից եմ ասում՝ մենք սատարելու ենք ժողովրդի թեկնածուին»։

Գագիկ Ծառուկյանը նշեց, թե հաղթանակը ժողովրդինն է ու որևիցե մեկը բարոյական իրավունք չունի այդ հաղթանակն իր վրա վերցնելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում