Իրաքում ռուսաստանցի 19 կնոջ դատապարտել են ցմահ ազատազրկման ԻՊ-ին անդամակցելու համար

Իրաքում ռուսաստանցի 19 կնոջ դատապարտել են ցմահ ազատազրկման ԻՊ-ին անդամակցելու համար

Իրաքյան դատարանը ռուսաստանցի 19 կնոջ դատապարտել է ցմահ ազատազրկման: Այս մասին տեղեկացրել է Al Sumaria հեռուստաալիքը: Նրանք բոլորը մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեջ: Այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հայտնել:

Ապրիլին Իրաքի կենտրոնական քրեական դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել 7 արտասահմանցի կնոջ, այդ թվում՝ երկու ռուս կնոջ:

ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ իրաքյան բանտերում պահվում է 50-70 կին, ովքեր ենթադրաբար Ռուսաստանի քաղաքացիություն ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում