Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, ընտրվելու դեպքում ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնելու: «Երբ ընդդիմություն ես, որը հնարավորություն չունի խնդիրները, որոնք կան այս կամ այն կառույցում, քննարկել այդ կառույցի գործադիր մակարդակում, այսինքն՝ համապատասխան երկրների իշխանությունների հետ, տարբերակներից մեկն է, որ խնդիրները բարձրաձայնվեն և արձագանք ստանան: Երբ իշխանություն ես, հնարավորություն ունես խնդիրները փաստաթղթավորել, քննարկել գործընկեր երկրների հետ և համբերատար երկխոսության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել: Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում դրական արդյունքներ կլինեն: ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնելու: Բայց դա չի նշանակում, որ ասում ենք, որ այնտեղ խնդիրներ չկան»,- ասաց Փաշինյանը՝ Ազգային ժողովում խմբակցությունների հետ հանդիպումներից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում