Times.am | Գագիկ Մինասյանը հետաքրքրվեց, արդյո՞ք Փաշինյանն ունի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի ապաշրջափակման ծրագիր
AM | RU
USD
EUR
RUB

Գագիկ Մինասյանը հետաքրքրվեց, արդյո՞ք Փաշինյանն ունի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի ապաշրջափակման ծրագիր

 
 

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա ունի նոր գործիքակազմ, որը թույլ կտա վերացնել Հայաստանի շրջափակումը ու դրանով ապահովել մեր երկրի ավելի դինամիկ առաջընթացը: Միաժամանակ, Մինասյանը վերաարձանագրեց, որ արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից մեր երկրի տնտեսական ու ոչ միայն տնտեսական զարգացման կարևորագույն խոչընդոտը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակումն է:

«Տվյալ դեպքում էլ մտածում եմ, որ մենք պետք է ոչ թե ցանկալի մտածողությամբ առաջնորդվենք, այլ պետք է հաշվի նստենք իրողությունների հետ: Ցավոք, մեր հարևան երկրներում տեղի ունեցող պրոցեսները հիմք չեն տալիս լավատեսության, որ մենք առաջիկայում, համենայնդեպս, շատ մոտ ապագայում կարող ենք ունենալ ապաշրջափակում»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, որտեղ քաղաքական պրոցեսները նույնպես դրական ուղղությամբ չեն զարգանում:

Հետևաբար, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է արձանագրել իրողությունը և այդ իրողության պայմաններում ՀՀ տնտեսությունը դարձնել ավելի արդյունավետ ու մեր ունեցած պայմաններին ավելի հարմարված: «Ի՞նչ նկատի ունեմ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և հույս ունեմ, որ այն պոզիտիվ էներգիան, որ ստեղծվել է Հայաստանում, իրապես հնարավորություն կտա մրցակցային դաշտ ստեղծելու, որը մեծ ներդրումների հնարավորություն կտա՝ ներհոսք ապահովելու առնվազն հայկական շրջանակներից»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն իսկ հիմա նման պրոցեսներ նկատելի են ու զգացվում են:

Փաշինյանն ասաց, որ ուղղակի եղած կոմունիկացիաների անցանելիությունը և օգտագործելիությունը պետք է երաշխավորվի, իսկ բիզնեսն ու մրցակցությունն իրենք այդ խնդիրները կլուծեն:

Արձագանքելով՝ Գագիկ Մինասյանը հարցրեց. «Կարո՞ղ եմ արձանագրել, որ Դուք չունեք ապաշրջափակման որևէ ծրագիր: Ձեր ասածները տնտեսության զարգացման այլ հնարավորություններն են, որոնք իրականացվում են»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Տեսեք, տեսլականն ինչի մասին է: Հայաստանը միշտ էլ ասել է, որ առանց նախապայմանների պատրաստ է բացել սահմանը Թուրքիայի հետ: Թուրքիան ասում է, որ մինչև Ղարաբաղի հարցը կարգավորված չէ, սահմանը չի բացվելու: Ադրբեջանն էլ ասում է, որ Ղարաբաղը իմն է, Երևանն էլ՝ հետը: Եվ ես ասում եմ, որ մենք պետք է այս իրողությունը հաշվի առնենք և ոչ թե հույս ունենանք, որ մեկ ամիս հետո Թուրքիայում կամ Ադրբեջանում ինչ-որ բան է փոխվելու, այլ պետք է ելնենք այն իրողությունից, որ մենք ունենք սահման, և պետք է մաքսիմալ օգտագործենք այդ երկու սահմանները»: Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ իր ասածներում նոր բաղադրիչն արդյունավետ օգտագործման գործոնն է:

«Նոր կոմպոնենտն իրոք ազատ տնտեսության ներդրումն է, ներդրումների հնարավորությունը, հասանելիությունը, և եթե այս քաղաքական պայմանները ապահովվեն՝ տնտեսությունն իր ճանապարհների հարցերը կլուծի՝ եղած քաղաքական ու աշխարհաքաղաքական հնարավորությունների սահմաններում»,-ավելացրեց ՀՀ վարչապետի թեկնածուն՝ ավելացնելով, որ ի վերջո, որքան էլ ճանապարհները փակ լինեն՝ կան սուբյեկտներ, որոնք շատ մեծ ծավալներով արտահանում են ապահովում և շատ մեծ ծավալներով շահույթ են ստանում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր պատկերացմամբ պետք է հանվեն ներմուծումների ու արտահանումների հետ կապված սահմանափակումները: Եվ այս մրցակցությունը պետք է գործի նաև բեռնափոխադրման բնագավառում, որպեսզի այլընտրանք լինի ծառայությունների մասով:

Լրահոս
Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյան Չավուշօղլու. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել» Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Քաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում. Փաշինյան Անկարան դիմակայելու է ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին. Էրդողան Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan