Հարավային Կորեան կապամոնտաժի Հյուսիսային Կորեայի սահմանին տեղադրված բարձրախոսները

Հարավային Կորեան կապամոնտաժի Հյուսիսային Կորեայի սահմանին տեղադրված բարձրախոսները

Հարավային Կորեան կհեռացնի բարձրախոսները, որոնք տեղադրված են Հյուսիսային Կորեայի սահմանին: Դրանք օգտագործվել են Հյուսիսային կողմի զինվորների համար քարոզչություն անելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ապամոնտաժումը խորհրդանշական քայլերի մի մասն է, որոնք երկու երկրները սկսել են պատմական գագաթնաժողովից հետո: Երկու Կորեաները համաձայնության էին եկել թերակղզու միջուկային փորձարկման աշխատանքներում:

Ակնկալվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նաև պետք է հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հարցը քննարկելու համար:

Այդ բարձրախոսները տարածել են ամեն ինչ՝ սկսած կորեական փոփ երաժշտությունից մինչ նորություններ սահմանին:

Հյուսիսային Կորեայի ռազմական պաշտոնյան հայտարարել է, որ իրենք այսօր արդեն կսկսեն բարձրախոսների հեռացումը ճակատային շրջաններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում