Արիզոնայի նահանգի Կոկոնինո կոմսությունում հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Արիզոնայի նահանգի Կոկոնինո կոմսությունում հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Արիզոնայի նահանգապետը մայիսի 1-ին արտակարգ դրություն է հայտարարել Կոկոնինո կոմսությունում հզոր հրդեհի պատճառով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

ԱՄՆ-ի անտառային ծառայության տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկել է 9.009 հեկտար տարածք: Հրդեհի բռնկման պատճառը դեռ անհայտ է:

«Ես այսօր հանդես եմ գալիս հայտարարությամբ, որպեսզի երաշխավորեմ, որ առկա են անհրաժեշտ ռեսուրսներ բնակիչների կյանքը, կենդանիներին և գույքը պաշտպանելու համար»,-ասել է նահանգապետ Դագ Դյուսին:

Կոկոնինո կոմսության ղեկավարի գրասենյակը տարհանում է կազմակերպել:

«Հանրության ապահովությունը գլխավոր առաջնահերթություն է»,-ասված է նահանգապետի զեկույցում:

Հրդեհի պատճառով վտանգված են 1000 կառույցներ, մոտ 500 անձնակազմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում