Խոշոր հրդեհի պատճառով Սան Պաուլոյում շենք է փլուզվել

Խոշոր հրդեհի պատճառով Սան Պաուլոյում շենք է փլուզվել

Բրազիլիայի խոշորագույն քաղաքում՝ Սան Պաուլոյում 6 հարկանի շինությունը փլուզվել է խոշոր հրդեհից հետո՝ խլելով առնվազն մեկ մարդու կյանք:

Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ավելի քան 150 հրշեջներ պայքարել են բռնկման դեմ, որը հավանաբար գազի արտահոսք արդյունք է եղել:

Ականատեսները պատմել են, որ կրակը բռնկվել է ներքևի հարկերից մեկում և արագությամբ տարածվել:

Հրշեջները տարհանել են բարձրահարկ շենքում գտնվող մարդկանց, սակայն երբ դուրս բերելիս են եղել վերջին բնակիչներին, շենքը փլուզվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում