Մի հատ շուրջներդ նայեք՝ ինչ տիպի նպատակներով, ինչ տիպի զանգված կա հավաքվածների մեջ

Մի հատ շուրջներդ նայեք՝ ինչ տիպի նպատակներով, ինչ տիպի զանգված կա հավաքվածների մեջ

Հերթական անգամ ուզում ենք ջրբաժան գիծ գծել, սև ու սպիտակներով շարժվել, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը։

««Հանրապետականն» այս աշխարհի ամենչար ուժն է, գամված է իր աթոռներին և այլնին։ Ժողովուրդ, լավ էլի։ Ամեն ինչ էդքան պարզ ա ու պարզունա՞կ», – ասաց Կարեն Բեքարյանը։

Դիմելով երիտասարդներին ու հրապարակում հավաքվածներին՝ Կարեն Բեքարյանն ասաց.

«Ժողովուրդ, այստեղի ելույքներին ուշադիր եղեք, ովքեր են միացել այդ շարժմանը, էսօր ովքեր են խոսում ընտրակաշառքի մասին, ովքեր են խոսում տարաբնույթ եղանակներով հարցեր լուծելու մասին։ Էդ ի՞նչ եղավ, ինչ-որ մի ակնթարթում բոլորը մաքրվեցին, բոլորի հետ կապված ամեն ինչ մոռացա՞ք, ստեղ կա Հանրապետականի խնդի՞րը։ Մի հատ շուրջներդ նայեք, ինչ տիպի նպատակներով ինչ տիպի զանգված կա հավաքվածների մեջ», – հայտարարեց Կարեն Բեքարյանը։

Նա կոչ արեց նաև նայել, թե երբ են այդ ուժերը միացել շարժմանը։

«Երեխեք, մի հատ խրոնոլոգիան նայեք, էդ հեշտ ա նայել», – նշեց Բեքարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում