Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 12 հարց է:

Քառօրյա նիստի ընթացքում կքննարկվի նաև ՍԴ անդամի ընտրության հարցը: ՍԴ անդամի պաշտոնում ՀՀ ԱԺ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

ՍԴ անդամի թափուր տեղ է առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Գագիկ Հարությունյանն ԱԺ-ի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ այնուհետև խորհրդի անդամների կողմից ընտրվեց նախագահ: ՍԴ նախագահ է ընտրվել Հրայր Թովմասյանը, ով ՍԴ-ում փոխարինել էր Կիմ Բալայանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում