ԵՄ-ն նոր հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ

ԵՄ-ն նոր հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ

Եվրամիությունը կրկին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին բարգավաճ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու ջանքերում: Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչի հայտարարության մեջ:

«Չափազանց կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և նրանք, ովքեր իրացնում են հավաքի և խոսքի ազատության իրենց իրավունքը, խուսափեն առճակատումից և ցուցաբերեն զսպվածություն ու պատասխանատվություն, ինչպես վերջին օրերի ընթացքում էր: Եվրամիությունը շարունակում է հորդորել բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում և քաղաքացիական հասարակությանը, անցնել համապարփակ երկխոսության՝ հանուն նոր կառավարության ժողովրդավար կազմավորման՝ համաձայն Սահմանադրության ու բոլոր հայերի շահերի»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում