5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում
02/05/2018 12:18
Նմանատիպ
5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի կենտրոնական մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 08.08-ին Յասուջ քաղաքից 11 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա:
Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ առայժմ չեն ստացվել, հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում