Էլեկտրական ցանցին սպառման համակարգերի միացման գործընթացը պարզեցվել է

Էլեկտրական ցանցին սպառման համակարգերի միացման գործընթացը պարզեցվել է

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 2-ի նիստում քննարկել է էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում, էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

Քննարկելով վերը նշված հարցերը` հանձնաժողովը հավանություն է տվել որոշման նախագծերին, որոնց արդյունքում սահմանվել են սպառման համակարգն էլեկտրական ցանցին պարզեցված միացման դեպքերը. բնակավայրերի սահմաններում ցածր լարմամբ (0,22 կՎ՝ միաֆազ և 0,4 կՎ՝ եռաֆազ) հիմնական (ոչ պահուստային) միացումներ։ Այս միացումների համար կրճատվել են էլեկտրական ցանցին միացման գործընթացում դիմող անձի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շփումները` դրանք 3-ից հասցնելով 2-ի։

Կրճատվել են նաև էլեկտրական ցանցին միացման առավելագույն ժամկետները՝ 0,4 կՎ լարման դեպքում 7 օրով, իսկ 0,22 լարման դեպքում 20 օրով։ Արդյունքում 0,22 կՎ լարման սպառման համակարգերի էլեկտրական ցանցին միացման առավելագույն ժամկետը կկազմի 50 օր, իսկ 0,4 կՎ լարման սպառման համակարգերի միացման դեպքում՝ 60 օր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում