Աֆղանստանում կտրուկ կրճատվել է զինված ուժերի թվաքանակը

Աֆղանստանում կտրուկ կրճատվել է զինված ուժերի թվաքանակը

Աֆղանստանի Ազգային զինված ուժերի (ANDSF) թվաքանակը մեկ տարում կրճատվել է 12 տոկոսով «Թալիբան» արմատական շարժման կողմից երկրի նոր շրջանների զավթման ֆոնին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, վկայում է Աֆղանստանի վերականգնման՝ ԱՄՆ-ի հատուկ գլխավոր տեսուչի (SIGAR) հաշվետվությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերը զեկուցել են, որ 2018 թվականի հունվարի դրությամբ ANDSF-ի ընթացիկ հաստիքային թվաքանակը կազմել է 296 հազար 409: Այս թվերը վկայում են անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ զինված ուժերի թվաքանակի կտրուկ նվազման մասին, ամբողջությամբ վերցված այն կրճատվել է 35 հազար 999-ով»,- ասված է հաշվետվությունում:

Փաստաթղթում նաեւ նշված է, որ այս պահին երկրի օկրուգների 14,5 տոկոսը գտնվում է թալիբների վերահսկողության ներքո, դա ռեկորդային ցուցանիշ է SIGAR-ի հաշվետվության պատմության մեջ, որը վարվում է 2016 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում