Թուրքիայում չորս ընդդիմադիր կուսակցություններ կմիավորվեն ընդդեմ Էրդողանի

Թուրքիայում չորս ընդդիմադիր կուսակցություններ կմիավորվեն ընդդեմ Էրդողանի

Թուրքիայի չորս ընդդիմադիր կուսակցություններ որոշում են կայացրել հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գալ դաշինքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, դաշինք կազմած կուսակցություններն են գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, «Լավ» կուսակցությունը, «Սաադեթ» («Երջանկություն») և Ժողովրդավարական կուսակցությունները:

Կուսակցությունները դաշինք են կազմել՝ ի հակակշիռ իշխող «Արդարություն և զարգացում» և նրանց հետո համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցությունների, որոնք ընտրություններին ընդառաջ հայտարարել են «Հանրապետական դաշինք» ստեղծելու մասին: Ավելին, ազգայնականների առաջնորդը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում իրենք սատարելու են իշխող կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը:

Ընդդիմադիր դաշինքն անհրաժեշտ դիմում պետք է ներկայացնի Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողով մինչև մայիսի 6-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում