Գնացքների երթևեկությունը կասեցված է մինչև գծերի արգելափակման վերացումը

Գնացքների երթևեկությունը կասեցված է մինչև գծերի արգելափակման վերացումը

Քաղաքացիների կողմից երկաթուղային գծանցների արգելափակման պատճառով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցմամբ, ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացումը՝ մինչև արգելափակումների վերացումը:

«Նախարարության և «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար առաջնահերթ է քաղաքացիների, ուղևորների և բեռների անվտանգությունը, որը անհնար է լիովին կերպով երաշխավորել ստեղծված պայմաններում՝ հաշվի առնելով գծերի արգելափակումներն ու երկաթուղային տրանսպորտի աշխատանքի միջամտությունը: Գնացքների շարժը կասեցված է՝ այդ թվում երկաթուղային գծերն արգելափակած քաղաքացիների անվտանգության ապահովման համար, քանի որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել.մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Կոչ ենք անում չխոչընդոտե՛լ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային տրանսպորտի բնականոն աշխատանքը և պահպանել անվտանգության կանոնները: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների և բեռնափոխադրողների ներողամտությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում