Արցախի նախագահն առաջնագծում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրավիճակին

Արցախի նախագահն առաջնագծում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրավիճակին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ մայիսի 3-ին այցելել է բանակային առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրավիճակին, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ իրականացված ու շարունակվող աշխատանքներին: Ինչպես նախագահին զեկուցել ու հավաստիացրել են զինվորականները, իրավիճակը լիովին գտնվում է մեր ուժերի վերահսկողության ներքո և արկածախնդրության դիմելու պարագայում հակառակորդը հերթական անգամ առիթ կունենա համոզվելու իր ծրագրերի անհեռանկարային լինելու հարցում: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Շրջայցի ավարտին Արցախի Հանրապետության նախագահը խնդիրներ է առաջադրել ներկաներին և նշել, որ այսուհետ ևս ծառայությունը առաջնագծում պետք է կազմակերպել առկա իրողություններն ու հավանական զարգացումները հաշվի առնելով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում