Ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից վիրավորված ոստիկանը մահացել է

Ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից վիրավորված ոստիկանը մահացել է

Երևանում՝ Կոմիտասի պողոտայի HSBC բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից վիրավորված ոստիկանտ մահացել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»,– գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում