Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների եւ մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են պետականաշինությանը, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում