«Զվարթնոց» օդանավակայանում ցուցադրվում է Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնող տեսահոլովակ

«Զվարթնոց» օդանավակայանում ցուցադրվում է Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնող տեսահոլովակ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության (ՄԵՀԶ) նախարարության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի միջև ձեռք բերված համագործակցության շրջանակներում Արցախի զբոսաշրջային ռեսուրսները ներկայացնող տեսահոլովակն արդեն մշտական հիմունքներով ցուցադրվում է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Այս մասին ասել է ԱՀ ՄԵՀԶ նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ իրականացվող ծրագրի նպատակը Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն է։

Մեր զրուցակիցը նշել է նաև, որ տեսահոլովակի ցուցադրության կազմակերպումն Արցախի զբոսաշրջային մարքեթինգային պլանի՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող միջոցառումների մաս է կազմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում