Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակում իրականացրած անձը տեղափոխվել է հոգեբուժարան

Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակում իրականացրած անձը տեղափոխվել է հոգեբուժարան

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմ իրականացրած Թուրքիայի քաղաքացին ոստիկանների կողմից տեղափոխվել է հոգեբուժարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

45-ամյա Սերդար Ք.-ն ցուցմունքի ժամանակ հայտնել է, որ եկեղեցու վրա իրականացված հարձակումից մի օր առաջ դրա ճակատային հատվածում կախել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարը: «Ես զայրացա՝ տեսնելով, որ հաջորդ օրը նրանք հանել են այն»,- ասել էր Սերդար Ք.-ն՝ նշելով, որ դրանից հետո եկեղեցու վրա գրառում է կատարել, ինչպես նաև դրա մուտքի մոտ լցրել հարակից շրջաններից հավաքած աղբը:

Դատարանը որոշում էր կայացրել պայմանական ազատ արձակել նրան՝ շաբաթական երկու անգամ ստորագրություն տալու դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում