Թուրքիայի քեմալական կուսակցությունը հայտնել է նախագահական ընտրություններում իր թեկնածուին

Թուրքիայի քեմալական կուսակցությունը հայտնել է նախագահական ընտրություններում իր թեկնածուին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահի թեկնածուն Մուհարեմ Ինջեն է: Այս մասին քեմալական կուսակցությունը որոշում է կայացրել խմբակցության դռնփակ նիստի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Կուսակցությունը նախագահական ընտրություններին է մասնակցելու «Թուրքիայի երաշխավորը Մուհարեմ Ինջեն է» կարգախոսով:

Ինջեն թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով. «Մենք պատրաստ ենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում