AM | RU
USD
EUR
RUB

Գագիկ Մակարյանի խոսքով՝ Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններն ազդել են նաև տնտեսության վրա

 
 

Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի առումով ազդել են նաև տնտեսության վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ 5 օր չաշխատելը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) վրա ազդում է մոտավորապես 2 տոկոսով: «Եթե մենք հաշվարկենք, որ 10 օր չենք աշխատել, կարող ենք ենթադրել, որ վնասը ՀՆԱ-ի առումով կազմել է 3-4 տոկոս»,-ասաց նա:

Մակարյանը համոզված է, սակայն, որ վերականգնող ճանապարհով գնալու դեպքում, ինչպես նաև ժողովրդի և բիզնեսի ոգևորություն պարագայում, հնարավոր է տարեվերջին լավ ցուցանիշների հասնել: «1 միլիոն դոլարի սահմաններում այսօր կարելի է 2 ժամանակակից ձեռնարկություն հիմնել, որոնցից յուրաքանչյուրում աշխատի առնվազն 50 մարդ»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանը նշեց, որ վերջերս հանդիպել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող գործարարներից մեկի հետ, ով նշել է, որ վերջին օրերին վաճառքի ծավալները նվազել են 70 տոկոսով: «Սուպերմարկետները չէին վերցնում արտադրանքը, ժողովուրդն էլ զբաղված էր խնդիրներով և առևտուր չէր անում»,-ասաց նա:

Մակարյանը տնտեսության զարգացման գործում կարևորեց նաև կադրային խնդիրը: «Պետք է չբավարարվել սեփական կուսակցությունների շրջանակում, այլ պետք է դուրս նայել դրանից, քանի որ թե սփյուռքում և թե Հայաստանում ունենք տեխնոկրատ մասնագետներ»,-հավելեց բանախոսը:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության մեջ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կատարած ներդրմանը՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ տնտեսության մեջ Կարեն Կարապետյանի հետքը դրական էր: «Նոր կառավարությունը պետք է ակտիվ և անկողմնակալ շարունակի տնտեսության մեջ հրատապ խնդիրների լուծումը»,-ասաց նա:

 

Լրահոս
Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատ Միրզոյանի խորհրդականն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց Ցավոք, Հայաստանը որպես հարևան՝ չկա Ադրբեջանի բնակչության մեծամասնության պլաններում ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Լապշինի հաղորդումը. Ադրբեջանը 3 ամիս ունի բողոքարկելու համար Չավուշօղլուն հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը Խնդիրն այն է, թե ինչ հասարակություն ենք ուզում կրթել... Ալեքսանդր Լապշինը ցանկանում է իր բլոգում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախում առողջապահական ծրագրերի համար Արմեն Աշոտյան.«Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով» Էդուարդ Շարմազանով.«Ինչպե՞ս կարել է տնտեսական հեղափոխության հասնել, երբ տնտեսությունը գնալով գահավիժում է» Մարտին տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը՝ 3 տարվա դադարից հետո Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Աճել են Պաշտպանին հասցեագրվող բողոքները պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է ԵԽԽՎ-ն մտահոգություն հայտնեց ՀՀ ընտրություններում տեղ գտած ատելության հռետորաբանության վերաբերյալ Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը «168 Ժամ». «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…» «Փաստ». Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ «Ժամանակ». Ահազանգ. Սևանա լիճը շարունակում է դատարկվել «Ժողովուրդ». Առողջապահության նախարարի՝ ԵՊԲՀ խորհրդի նախագահի թեկնածուն 7 կողմ ձայնով չի ընտրվել «Ժամանակ». Պարգևատրումները հրահանգավորված է եղել կառավարությունից «Իրատես». Փոփոխություններ տեղի կունենան ոստիկանությունում, ԱԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում «Ժողովուրդ». Որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները «Հրապարակ». Հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում «Ժամանակ». Ո՞վ կնշանակվի ՀՀ ոստիկանապետ «Հրապարակ». Վանեցյանի քենակալը նոր կառավարության անդամ չնշանակվեց ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Փաշինյան Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan