Ռուսաստանը չի պատրաստվում փոխել դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրում. Զախարովա

Ռուսաստանը չի պատրաստվում փոխել դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրում. Զախարովա

Ռուսաստանը հետեւողական ուղեգիծ ունի Լեռնային Ղարաբաղի խնդրում եւ այսուհետեւ էլ օժանդակություն է ցուցաբերելու հակամարտության կարգավորմանը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 4-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Անտարակույս, այդ խնդրում մենք շատ հետեւողական ուղեգիծ ունենք եւ ընդհանրապես դրանից չենք ընկրկում, ուստի կողմերին օժանդակություն ենք ցուցաբերելու նաեւ այսուհետեւ: Բայց, մեկ անգամ էլ եմ ասում, հարկավոր է սպասել Հայաստանի քաղաքական իրադրության կայունացմանը»,- ընդգծել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում