Ռուսաստանում ահաբեկչություններ իրականացնել պատրաստվող ԻՊ-ի անդամներ են ձերբակալվել Յարոսլավլում

Ռուսաստանում ահաբեկչություններ իրականացնել պատրաստվող ԻՊ-ի անդամներ են ձերբակալվել Յարոսլավլում

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը Յարոսլավլում ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 անդամի, ովքեր Ռուսաստանում ահաբեկչություններ են ծրագրել: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հրազեն, հարուցվել է քրեական գործ: Հետաքննության շահերից ելնելով ահաբեկիչների ինքնությունը չի հրապարակվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում