«Հրապարակ». «Իր կողքը կանգնած մարդկանց ձեռքը Նիկոլն առաջիկայում կրակն է ընկնելու»

«Հրապարակ». «Իր կողքը կանգնած մարդկանց ձեռքը Նիկոլն առաջիկայում կրակն է ընկնելու»

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ խմբակցության վերջին նիստին, որը տևել է շատ կարճ, Սերժ Սարգսյանը շատ հուզված է եղել, խոսել է շատ կարճ և տեղեկացրել, որ երկրի-պետության կայունության վիճակից ելնելով` չպետք է խանգարել պառլամենտի 1/3-ի կողմից առաջադրվող թեկնածուին և ապահովել 53 ձայնը: ՀՀԿ-ականների մի մասն ընդվզել է, Սերժ Սարգսյանն ասել է․ «Այլ ելք չունենք. իր կողքը կանգնած մարդկանց ձեռը Նիկոլն առաջիկայում կրակն ա ընկնելու»։ Ապա Շարմազանովի ու Արփինե Հովհաննիսյանի հետ բարձրացել է Արա Բաբլոյանի աշխատասենյակ` հայտնի հայտարարության տեքստը գրելու»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում