«Ժամանակ». Ինչ ակնկալիք ունի Գագիկ Ծառուկյանը

«Ժամանակ». Ինչ ակնկալիք ունի Գագիկ Ծառուկյանը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի պատգամավորները խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը կարող էր առաջադրվել երկրի վարչապետի թեկնածու և դրա համար թե՛ ներսում, թե՛ դրսում ուներ համապատասխան աջակցություն: Սա ասվում է նրա համար, որ ցույց տրվի, թե որքան մեծահոգի է Գագիկ Ծառուկյանը, որ կարողացավ դեմ գնալ այդ պահանջին և վարչապետի պաշտոնում պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Բայց ցանկացած մեծահոգություն և նույնիսկ ինքնազոհաբերում պահանջում է համապատասխան փոխհատուցում: «Ծառուկյան» դաշինքի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Ծառուկյանը ցանկանում է, որ մինչև մայիսի 8-ին նշանակված վարչապետի ընտրությունները Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկարաժամկետ համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրեն, որով կամրագրվի «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատրաստակամությունը համագործակցել ոչ միայն ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում, այլ նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում