«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետը մենաշնորհ է տալիս

«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետը մենաշնորհ է տալիս

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեթև ձեռքով «Ձևավորում» ՓԲԸ-ն մենաշնորհային դիրքերում է: Փողոցների ձևավորման, գեղարվեստական կոմպոզիցիաների համար քաղաքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացնում ուրիշ ընկերություններ` առաջարկելով բավական ցածր գին: Սակայն քաղաքապետարանը, միևնույն է, հաղթող է ճանաչում «Ձևավորում» ՍՊԸ-ին, և սա այն դեպքում, երբ այն շատ ավելի մեծ գումարներ է պահանջում ծառայությունների դիմաց:

Նման մի մրցույթի արդյունքում տուժել է «Ֆիոնա Ֆլորա» ընկերությունը: Գեղարվեստական կոմպոզիցիաների ձեռքբերման նպատակով անցկացված մրցույթին այս ընկերության գնային առաջարկը կազմել է 6 մլն 40 հազար 650 դրամ: Քաղաքապետարանը մերժել է «Ֆիոնա Ֆլորա»-ին` պատճառաբանելով, թե «թանկ է», բայց հաղթող է ճանաչել «Ձևավորում» ՓԲԸ-ին, որն իր ծառայություններն առաջարկել է 7 մլն 975 հազար դրամով, այսինքն՝ բավական թանկ: Երևի այստեղ «ատկատի» փողերը լավ են ապահովում, դրա համար էլ Մարգարյանի անփոխարինելի գործընկերն են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում