ԱՄՆ ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում վերագործարկում են Երկրորդ նավատորմը

ԱՄՆ ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում վերագործարկում են Երկրորդ նավատորմը

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ կվերագործարկեն իրենց Երկրորդ նավատորմը, քանի որ Ռուսաստանն ավելի վճռական է դառնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ռազմածովային գործողությունների ղեկավար Ադամ Ջոն Ռիչարդսոնն ասել է, որ նավատորմը, որը ցրվել էր 2011-ին, կվերահսկի ԱՄՆ-ի արևելյան ափն ու Հյուսիսատլանտյան օվկիանոսը: Նա ասել է, որ տարվա սկզբին հրատարակված Ազգային պաշտպանության ծրագրից պարզ է դառնում, որ հզոր ուժի մրցակցության դարաշրջանը ետ է վերադարձել:

Այդ ռազմավարությունը ստիպում է հակադրվել Ռուսաստանին և Չինաստանին:

Նավատորմը նախկինում կազմացրվել էր ծախսերի խնայողության և կառուցվածքային պատճառներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում