AM | RU
USD
EUR
RUB

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 45.2 տոկոսով

 
 

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգտիաների նախարարությունը ներկայացրել է վերջին 19 ամսում տրանսպորտի ոլորտում գրանցված արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, 2017թ., նախորդ տարվա համեմատ, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 45.2%-ով, այդ թվում՝ միջպետական բեռնափոխադրումների մասով արտահանումը աճել է 23%-ով, ներկրումը աճել է 37,8%-ով, ներհանրապետական բեռնափոխադրումներն աճել են 46,8% ով:

2018թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 24.0%-ով, այդ թվում՝ արտահանումն աճել է 13.7%-ով, ներկրումն աճել է 44,8%-ով, ներհանրապետական բեռնափոխադրումներն աճել է 22.6% ով:

Եթե 2017թ. ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 175 միլիոն 733 հազար ուղևոր, որից տաքսիներով՝ 7 միլիոն 692 հազար ուղևոր, երկաթուղային տրանսպորտով՝ 367 հազար ուղևոր ( աճը 4.2%), ապա 2018թ. առաջին եռամսյակում ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 39 միլիոն 777 հազար ուղևոր, որից տաքսիներով՝ 1 միլիոն 795 հազար ուղևոր, երկաթուղային տրանսպորտով՝ 75 հազ. 400 հարյուր ուղևոր ( աճը 8.3%):

Տրանսպորտի ոլորտում տարիներ ի վեր կուտակված, նաև օրենսդրական կարգավորում պահանջող բազմաթիվ խնդիրներ ՀՀ կառավարության հանձնարարությամբ 2016թ. սեպտեմբերից տեղ գտան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գործունեության օրակարգում:

Ի կատարումն ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության հանձնարարականների՝ նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ ոլորտի հրատապ կարգավորում պահանջող խնդիրների շարքում հետխորհրդային Հայաստանում առաջին անգամ ամբողջական ձևաչափով դրվեց կանոնավոր ուղևորափոխադրումները անխտիր բոլոր համայնքներին հասանելի դարձնելու խնդիրը:

Ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մեծածավալ և մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ 2016թ.-ի դրությամբ 220 համայնք դեռևս ներմարզային երթուղիներով չէր սպասարկվում: Դրանք բոլորը մարզային նշանակության երթուղիներն են։ Չսպասարկվող համայնքների 50%-ից ավելին արդեն ներառվեց գործող երթուղային ցանցում: Այսօր ունենք չսպասարկվող շուրջ 90 համայնք։ Աշխատանքները շարունակական են, որպեսզի միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո դրանք սպասարկվեն ամբողջապես:

Պետական կարգավորում պահանջող հաջորդ կարևորագույն խնդիրը միջպետական ոչ կանոնավոր, ինչպես նաև ներհանրապետական կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացների կարգավորումն էր և օրենսդրորեն անհրաժեշտ վերահսկողության մեխանիզմների սահմանումն ու ապահովումը: Հայաստանի անկախություն ձեռք բերելուց հետո առաջին անգամ միջպետական ուղևորափոխադրումներում ուղևորների անվտանգության երաշխիքների ապահովման տեսանկյունից օրենսդրության մակարդակում վերանայվեց պետական քաղաքականությունը. ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, փոփոխություններ կատարվեցին և դրանից բխող մի շարք այլ օրենսդրական ակտերում:

Այդպիսով իսկ, կանոնակարգվեցին միջպետական ոչ կանոնավոր, ինչպես նաև ներհանրապետական կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացները և վերահսկողության մեխանիզմները, որոնք միտված են նախ և առաջ ուղևորափոխադրումների անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Միջպետական ուղևորափոխադրումների ժամանակ տեղի ունեցած ավտովթարների պատճառների և դրանց նպաստող պայմանների ուսումնասիրությունների արդյունքում, միջազգային համաձայնագրերին համապատասխան, վարորդների աշխատանքը և հանգստի ռեժիմը կանոնակարգելու նպատակով դարձյալ առաջին անգամ ներդրվեց թվային տախոգրաֆի համակարգ և պարտադիր պայման սահմանվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների շահագործումը: Միջպետական ուղևորափոխադրումներում և բեռնափոխադրումներում արդեն պարտադիր պահանջ է թվային և անալոգային տախոգրաֆների կիրառումը: Սահմանվել է նաև, որ փոխադրումները կազմակերպվեն ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպություններից: Վարորդները պարտադիր պետք է անցնեն նախաուղերթային բժշկական, իսկ մեքենաները՝ տեխնիկական զննություն։2017 թվականին գործարկվեց «Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղին:

Տրանսպորտի ոլորտում գլխավոր ձեռքբերումներից մեկը Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրն էր: 2016թ. նոյեմբերին փորձնական տարբերակով 2 կոնտեյներ Եվրոպայից տեղափոխվեց Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, ապա ավտոտրանսպորտով՝ Իրան:

Կոնտեյներները Վրաստանի և Հայաստանի տարածքը հատեցին 38 ժամում: Բեռնափոխադրողները և բեռնաառաքիչները հետաքրքրված են ծրագրով և առաջարկում են ծառայություններ նշված երթուղով:

2008-2017թթ. ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը 100.5 տոկոսով կատարել է ներդրումային ծրագրով նախատեսված պարտավորությունները: Ներդրվել է 110.068 մլրդ դրամ, այդ թվում՝ ենթակառուցվածքներում՝ 83.072 մլրդ, շարժակազմում՝ 26.996 մլրդ դրամ: Այս ոլորտում առանձնակի կարևորություն ունի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ստեղծված Երևանի լոկոմոտիվային դեպոյում էլեկտրագնացքների վերանորոգման անհրաժեշտ պայմանները: Սկսվել է ուղևորատար շարժակազմի արդիականացումը: 2017թ. Հայաստանի Հանրապետություն ներկրվեց ՌԴ արտադրության Է Պ2Դ մակնիշի նոր էլեկտրագնացք, որն անցավ համապատասխան թեստավորման և փորձարկման փուլերը: 2018թ. մարտից մեկնարկել է կանոնավոր շահագործումը: Բանակցություններ են տարվում նմանատիպ երկրորդ էլեկտրագնացքը ձեռք բերելու և շարժակազմը թարմացնելու ուղղությամբ:

Լրահոս
«168 Ժամ». Վերին Լարսին այլընտրանք է նշմարվում «Ժողովուրդ». Բյուջեից միջոցներ նորաստեղծ ԲԴԽ-ին՝ մեքենաներ գնելու համար «Ժողովուրդ». Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակ Թորոսյանի հարցով ՀՀԿ-ում քննարկում եղել է, բայց որոշում չի կայացվել «Ժամանակ». Կտրուկ նվազել են Հայաստան մտնող բեռնատարների քանակը «Առավոտ». Մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության «Ժամանակ». Օրենսդրական փոփոխություններ 13 մլրդ դրամի զիջման համար «Ժամանակ». Բոլորը դեպի ԲՀԿ «Հրապարակ». Հանրաքվեով կփորձեն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը «Հրապարակ». Իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին «Հրապարակ». ԱԻՆ ՓԾ-ում ստուգումներ են անցկացվում «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 24 Իսրայելի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը քննարկելու է մայիսի 30-ին Հայաստանի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը կառավարության ուշադրության կենտրոնում է. Փաշինյան Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով ՏՏ ոլորտի խնդիրն է՝ մի քանի տարի հետո բանակում օգտագործվող զենքի առնվազն 80 տոկոսն արտադրել տեղում. Կարեն Վարդանյան Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարց այս պահին չի քննարկվում. նախարար Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով Ոստիկանությունը երեք արագաչափի գողության փաստ է արձանագրել Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն ՀՀ-ի հետ համաձայնագիրը Արցախի նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը Փաշինյանը հանձնարարել է լուծել բանակում սննդի և հագուստի որոշ պարագաների որակի խնդիրները Դավիթ Տոնոյանը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեսնում է աշնանը Առողջապահության նախարարը հորդորում է բժիշկներին խուսափել անհարկի կրկնակի հետազոտություններից ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման շտաբային բանակցություններին Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին «Դուրս եմ եկել և այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել». ՀՀ նախագահը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր կապի մասին Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիան պատրաստակամ է քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ Արցախում առաջին անգամ իրականացվել է ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ Զեյնալյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վստահելի խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված հարցեր ՏՏ ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկ է. ՀՀ վարչապետ Կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ Ալեն Սիմոնյանը ևս 7 օր շարունակելու է պատգամավոր մնալ Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է. քննարկվում է զինվորի վիրահատության հարցը Ունաի Էմերին` «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհել է «B+» վարկանիշը Ռուսաստանը կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում. Զախարովա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan