ՀՀ ԱԻՆ օդերևութաբանները զգուշացնում են քամու ուժգնացման և կարկուտի հնարավորության մասին

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանները զգուշացնում են քամու ուժգնացման և կարկուտի հնարավորության մասին

Հայաստանի տարածքում մայիսի 6-ի ցերեկը, 7-ի օրվա երկրորդ կեսին, մայիսի 8-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մայիսի 6-ի ցերեկը, 7-ի երեկոյան ժամերին, 8-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում