Թրամփի թիմը մասնավոր ընկերության է դիմել Օբամայի շրջապատի մասին վարկաբեկող տեղեկություններ գտնելու համար

Թրամփի թիմը մասնավոր ընկերության է դիմել Օբամայի շրջապատի մասին վարկաբեկող տեղեկություններ գտնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը 2017թ. մայիսին դիմել է իսրայելական մասնավոր խուզարկուական գործակալությանն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի՝ Իրանի հետ միջուկային գործարքի համար պատասխանատու անդամների մասին վարկաբեկող նյութեր գտնելու նպատակով։ Այս մասին մայիսի 6-ին գրել է The Guardian-ը։

Հրատարակության տվյալներով՝ իսրայելացի խուզարկուներին հանձնարարվել էր վարկաբեկող տեղեկություններ հավաքել Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Բեն Ռոդսի և փոխնախագահ Ջո Բայդենի խորհրդական Քոլին Կալեի մասին։ Ինչպես հայտարարել է պարբերականի աղբյուրը, Թրամփի թիմի գործողությունների իմաստն այն էր, որ գործարքի կնքման վրա աշխատած մարդկանց վարկաբեկելուց հետո կարելի լիներ ավելի հեշտ լուծել այն։ The Guardian-ի տեղեկատվությամբ՝ խուզարկուները պետք է հատուկ ուշադրություն դարձնեին համաձայնագրին աջակցությամբ հանդես եկող իրանամետ լոբբիստների ԶԼՄ-ների վրա։

Ըստ թերթի, իսրայելական գործակալության աշխատանքի արդյունքները հայտնի չեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում