AM | RU
USD
EUR
RUB

Ռուսաստանում ՀՀ դեսպանը խստագույնս դատապարտում է Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

 
 

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը կոչ է անում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների մասին եզրակացություններ չանել, մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով, և միաժամանակ խստագույնս դատապարտելով Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին ասվում է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում Միխայիլ Լեոնտևի հայտարարությունների առիթով դեսպանի կարծիքում, որը տեղադրվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

Դեսպան Վարդան Տողանյանը նշել է. «Մի քանի խոսք ռադիո «Կոմսոմոլսկայա պրավդա» եթերում (2018թ. մայիսի 3-ի) «Ռոսնեֆտ» նավթային ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի արտահայտությունների մասին։

Դժվար է ասել, որքանով է Միխայիլ Լեոնտևը կոմպետենտ ածխաջրածինների և արդյունահանման և իրացման հարցերից, սակայն պատմության և աշխարհաքաղաքականության մեջ, և, մասնավորապես, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններից, նա ակնհայտորեն դադարել է գլուխ հանել։ Էլ չասած մեր երկրում ձևավորված ներքին քաղաքական իրադրության մասին։

Ի դեպ, Միխայիլ Լեոնտևին ես անձնապես գիտեմ ավելի քան քսան տարի և մի ժամանակ նրան համարել եմ Անդրկովկասի հարցերում բավական տեղեկացված փորձագետ, բայց այն, ինչը դուրս է տվել նա այդ եթերի ընթացքում, կարելի է միայն գնահատել որպես վտանգավոր սադրանք՝ և դրա հետ մեկտեղ բացարձակ անկուլտուրականության ակնհայտ դրսևորումներով։

Ինձ թույլ չեմ տա մեջբերել այդ արտահայտությունները և այդ ձևաչափում կսահմանափակվեմ միայն հարցով. ինչի՞ մասին եք խոսում, Դուք, պ-ն մամուլի քարտուղար։

Կցանկանայի վերստին կրկնել, որ Հայաստանում տեղի ունեցողը ներքին քաղաքական երևույթ է, Ռուսաստանի, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և հանրապետության արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին այստեղ խոսք չկա։ Դրա վկայությունները բազմաթիվ են։

Այս իրավիճակում մնում է մտածել, որ հենց դա չի բավարարում Միխայիլ Լեոնտևին։ Եվ բացառված չէ, որ նա ունի դրա սեփական դրդապատճառները, որոնք սկզբունքորեն դժվար չք հասկանալ։

Ցանկացած դեպքում ակնհայտ է մնում մեկ բան. պ-ն մամուլի քարտուղարի արտահայտությունները, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան փորձ սևացնելու Հայաստանը և, եթե կուզեք, ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ ատելություն հրահրելու փորձ։

Ես խստագույնս դատապարտում եմ այդ արտահայտությունները, և խնդիրը միայն ձևակերպումների մեջ չէ։ Սակայն, միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների, էլ չասած Հայաստանի համար եղբայրական Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման մասին եզրակացություններ չարժե անել՝ մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով։

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չենթարկվել այսպես կոչված «փորձագետների» կողմից վերջին օրերին տեղի ունեցող սադրանքներին և ներողամիտ չլինել Հայաստանում իրադարձությունների ֆոնի վրա իրենց PR-ն անելու փորձ ձեռնարկողներին»։

Լրահոս
Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են լինելու Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել «Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Օզմենի հարցով դիմել են Արագած Ախոյանին «168 Ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում, ինչպես կարձագանքի ՀԱՊԿ-ը. Փորձագետ «Իրատես». Պաշտոնանկ կարվի ԿԳ նախարարը «Հրապարակ». Հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 18 Խուզարկություն «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք Պորոշենկոն Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի խզման հրամանագիր է ստորագրել Բակո Սահակյանը հրավիրել է ՊԲ զորահավաքային պատրաստության ուսումնավարժական հավաքների ընթացքին նվիրված խորհրդակցություն Իրաքը ՄԱԿ-ին տեղեկացնելու է Թուրքիայի կողմից Իրաքի օդային սահմանը խախտելու դեպքերի մասին ՄԻԵԴ-ն սկսել է Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների ուսումնասիրությունը Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին Վահան գյուղում բացվեց մանկական խաղահրապարակ Թուրքիան մտադիր Է ամրապնդել իր դիրքերը Իդլիբի տարածաշրջանում. Էրդողան Հեղափոխության, օրինականության և բովանդակության ճգնաժամի մասին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը ձայնագրելու դեպքի քրեական գործով խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում. ՔԿ Պայթյուն Հրազդանում. բնակելի շենքի տակ հեռակառավարվող պայթուցիկ է տեղադրված եղել Խուզարկություն Yerevan.today-ի խմբագրությունում Ալեքսանդր Սարգսյան. «ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 17 Բաքուն պետք է հետաքրքրված լինի հնարավորինս շուտ բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ. ՀՀ վարչապետ Բակո Սահակյանն ընդունել է «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Էրդողանի կողմից Նիկոլ Փաշինյանին զանգահարելու մասին թուրքական լրատվամիջոցների տարածած լուրը Յուրի Խաչատուրովի զինակից ընկերները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan