Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում իրավիճակը հարաբերական կայուն է համարում

Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում իրավիճակը հարաբերական կայուն է համարում

Արցախա-ադրբեջանական առաջնագծում հակամարտ զորքերի առաջնագծում իրավիճակը հարաբերական կայուն է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին ԱՀ պաշտպանության բանակն ուշադիր հետևում է:

«Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից»,– ասաց Մնացականյանը:

Նրա խոսքով` հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում