«168 Ժամ». ԵԱՏՄ-ն կաշխատի վարչապետի՞, թե՞ նախագահի հետ

«168 Ժամ». ԵԱՏՄ-ն կաշխատի վարչապետի՞, թե՞ նախագահի հետ

«Կարծում եմ` ԵԱՏՄ ղեկավարները չեն առաջնորդվում սահմանադրությամբ և գուցե չառաջնորդվեն, եթե չցանկանան աշխատել այս կամ այն գործչի հետ: Այդպես եղել է Ղրղըզստանի պարագայում: Որոշել են, որ պետք է աշխատեն նախագահի հետ, աշխատել են նախագահի հետ խորհրդարանական կառավարման համակարգում: Ուստի ասել, որ անպայմանորեն նախատեսվում է աշխատանք վարչապետի հետ, դեռ միանշանակ չէ` գուցե աշխատեն վարչապետի, գուցե` նախագահի հետ: Կարծում եմ` հնարավոր է շեղում Սահմանադրությունից:

Երկրորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ ԵԱՏՄ ղեկավարները, թեև նրանցից ոմանք, օրինակ` Լուկաշենկոն, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, մեղադրելով Սարգսյանի կառավարությանը խնդիրները չլուծելու մեջ, կխորշեն աշխատել հեղափոխությամբ իշխանության եկած գործչի հետ, քանի որ հետսովետական տարածքում հեղափոխությունը կամ փողոցից պարտադրված իշխանափոխությունը դիտարկվում է հակապետական զարգացում, արևմտյան միջամտություն, ուստի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն հարմարվեն այդ իրողության հետ, եթե Փաշինյանը դառնա վարչապետ, կամ դեռ հարց է՝ կհարմարվե՞ն արդյոք»,- այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է բելառուսցի քաղաքագետ Վալեր Կարբալևիչը՝ անդրադառնալով ԵԱՏՄ առաջիկա նիստին ՀՀ մասնակցության մակարդակի հարցին:

Նա նշել է, որ, եթե Փաշինյանն ընտրվի վարչապետի պաշտոնում, այս նիստերին Հայաստանի ներկայացվածությունից պարզ կդառնա՝ Փաշինյանն ընդունելի՞ է եվրասիական ղեկավարների համար, թե՞ ոչ, քանի որ միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն հասկանալու իրական վերաբերմունքը: «Իմ համոզմամբ, պաշտոնական հայտարարություններն այլ չէին կարող լինել, քանի որ հայաստանյան փողոցներ հասարակության մեծ մասն էր դուրս եկել, դա չէին կարող հաշվի չառնել իրենց պաշտգոնական արձագանքներում Հայաստանի եվրասիական գործընկերները»,- ասել է Վալեր Կարբալևիչը»:

Զրույցի մանարամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում