ՀՀ վարչապետ Փաշինյանը կարևորել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը

ՀՀ վարչապետ Փաշինյանը կարևորել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետին զեկուցվել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքն ու 2018 թվականի առաջին չորս ամիսների ցուցանիշները:

Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը և պատասխանատուներին խնդրել մինչ կառավարության նոր կազմի ձևավորումը շարունակել ջանքերն այդ ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում