«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մտադիր է լուծարել առաջին փոխվարչապետի պաշտոնը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մտադիր է լուծարել առաջին փոխվարչապետի պաշտոնը

«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի 10-ը Վիգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա դառնում է 43 տարեկան: Տարեդարձի առթիվ ՊՆ կոլեկտիվը ցանկացել է շնորհավորանք պատրաստել «պաշտպանության նախարար» բառերով, սակայն մերձավորներն ասել են, թե դա կարող է ժամանակավրեպ լինել: Իսկ երեկ արդեն՝ իր ծննդյան նախօրեին, Վիգեն Սարգսյանը հանդես եկավ հրաժեշտի ուղերձով, որտեղ ասաց․ «քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը: Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքն արդյունավետ է միայն համախոհների թիմում»:

Գործող կառավարությունից Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, հակված է պահել Վաչե Գաբրիելյանին՝ փոխվարչապետի պաշտոնում։ Մյուս փոխվարչապետ տեսնում է Արարատ Միրզոյանին։ Իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնը մտադիր է լուծարել, բայց դրա համար կառավարության մասին օրենքի փոփոխության անհրաժեշտություն կա։ Ապագա կառավարությունում, անշուշտ, տեղեր կունենան ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն։ Գագիկ Ծառուկյանը կարող է անգամ 4 պորտֆել տնօրինել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում