«Ժողովուրդ». Կալանավորվածներից ոչ մեկին չի ճանաչում

«Ժողովուրդ». Կալանավորվածներից ոչ մեկին չի ճանաչում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ ծրագրված մահափորձի գործով վերջինիս ցուցմունքները: Ինչպես հայտնի է` սպանությունը նախապատրաստելու կասկածանքով կալանավորվել են Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը և ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաև Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը:

Եվ ահա, Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե կալանավորվածներից որևէ մեկին չի ճանաչում: Նա նաև ասել է, թե իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են իրեն այդ անձինք ուզեցել սպանել: «Ընդհանրապես որևէ մեկի հետ որևէ տարաձայնություն, խնդիր կամ վեճ չեմ ունեցել թե՛ բիզնեսում, թե՛ բիզնեսից դուրս: Որևէ մեկի հետ թշնամական հարաբերություն չունեմ: Ինձ համար նույնիսկ անհասկանալի է, և մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե վերոհիշյալ երեք անձինքն ինչու են նախապատրաստվել ինձ սպանել»,- ասել է նա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում