«Հրապարակ». Վերնիսաժում Մասիսով բլուզներին փոխարինել են Փաշինյանի պատկերով բլուզները

«Հրապարակ». Վերնիսաժում Մասիսով բլուզներին փոխարինել են Փաշինյանի պատկերով բլուզները

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը դեռ շատ կհիշվի, տնտեսվարողներն արդեն այն անմահացրել են՝ արտադրելով Փաշինյանի նկարով, կարգախոսով աքսեսուարներ, հագուստ, գլխարկ, պայուսակ, մեղր, ելակ, խմիչք և այլն: Այս օրերին Վերնիսաժում Մասիսով բլուզներին փոխարինել են Փաշինյանի պատկերով բլուզները, գետնանցումների տաղավարները, խանութները լի են «Դուխով» գրությամբ գլխարկներով: Վաղ առավոտից էլ թավշյա հեղափոխության խորհրդանշական հագուստով բազմաթիվ քաղաքացիների կարելի էր տեսնել փողոցներում, խանութներում, աշխատավայրերում:

Հեղափոխության սիմվոլներն օգտագործելու հանգամանքը մի քանի օր է՝ քննարկվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Այն միանշանակ չի ընդունվում, ոմանք նշում են, որ չի կարելի արժեքներն այսպես փոշիացնել՝ հեղափոխության սիմվոլները մի օգտագործեք փող աշխատելու նպատակով, իսկ կողմ արտահայտվողները հակադարձում են, որ այդտեղ որևէ վատ բան չկա, ընդհակառակը՝ ավելի տարածում կստանա այս ամենը։ Եվ հետո՝ ցեղասպանության սիմվոլը կարելի է օգտագործել, հեղափոխությանը՝ ո՞չ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում