Times.am | Վիգեն Սարգսյան. «Ամեն ինչ անելու եմ, որ նոր պաշտպանության նախարարը հաջողի»
AM | RU
USD
EUR
RUB

Վիգեն Սարգսյան. «Ամեն ինչ անելու եմ, որ նոր պաշտպանության նախարարը հաջողի»

 
 

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ցանկացած մարդ, ով իր կյանքից որոշակի ժամանակահատված նվիրել է երկրի պաշտպանության կազմակերպման գործին, պետք է առնվազն ոչ ադեկվատ լինի, որպեսզի չերազի, որ իր հաջորդն իրենից ավելի արդյունավետ լինի: Այս մասին պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարած Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է լինելու իրենց նախաձեռնած ծրագրերի ճակատագիրը ու արդյոք կան պայմանավորվածություններ նոր կառավարության հետ դրանք շարունակելու վերաբերյալ:

«Մենք այժմ պաշտպանության նախարարության անձնակազմով անում ենք մի վարժություն, որը մինչ այս երբևէ չի արվել: Պատրաստվում ենք մոտ 10 ժամանոց բրիֆինգ նոր նախարարի և իր թիմի համար՝ ըստ ուղղությունների, խնդիրների, ծրագրերի: Մենք յուրաքանչյուր ծրագրի տակ գիտենք իրավական դաշտի ներկա կարգավորումներն ու անելիքները, գիտենք ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց հետագա ճիշտ գործադրման ուղղությունները, շատ լավ հասկանում ենք այն առաջնորդությունը, որն անհրաժեշտ է ծրագրերի իրականացման համար և ամեն ինչ անելու ենք, որպեսզի նոր թիմը, նոր նախարարը հաջողեն, քանի որ դա կլինի մեր ընդհանուր հաղթանակը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա համոզմամբ՝ որևէ մարդ, ով գոնե 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս, 1 տարի նվիրել է երկրի պաշտպանության կազմակերպման գործին, պետք է առնվազն ոչ ադեկվատ լինի, որպեսզի չերազի, որ իր հաջորդն իրենից ավելի արդյունավետ լինի: «Դա բացարձակ անձնական ամբիցիայի խնդիր չէ, դա մեր հասարակության, երկրի, պետության անվտանգության հարցն է, այդ թվում և իմ ընտանիքի, երեխաների, նրանց ընտանիքների և այլն: Ես ամեն ինչ անելու եմ, որ անկախ քաղաքական հայացքներից՝ ով էլ հետագայում լինի նախարար, անպայման հաջողի: Չգիտեմ ինչքանով իմ խորհրդի կարիքը կլինի, բայց միշտ պատրաստ եմ լինելու այդ խորհուրդը տալու բոլոր ապագա նախարարներին՝ ոչ թե որովհետև ես բանակն ավելի լավ գիտեմ, քան իրենք իմանալու են կառույցը ղեկավարելուց 1 տարի անց կամ նախկին իրենց փորձից, այլ որովհետև դա միշտ կուտակային տեղեկատվություն է, որով պետք է կիսվել»,- ընդգծեց նա:

Վիգեն Սարգսյանը հույս հայտնեց, որ իրենց նախաձեռնած ծրագրերը շարունակություն կունենան: «Դրանք կարևոր ծրագրեր են: Դրանք բացարձակ մեր կուսակցական կամ քաղաքական հայացքների դրսևորման արդյունք չեն, դա փոքր երկրում մեծ բանակ ունենալու հետևանքով ավելի ստեղծագործ մոտեցմամբ ներդրված ծրագրեր են: Ես հատուկ դրանց մասին չեմ խոսել նախընտրական ծրագրերի ժամանակ՝ դրանք չշահարկելու նպատակով: Այդ ծրագրերի մասին հայտարարել եմ 2017 թվականի ապրիլին՝ ընտրություններից հետո «Ազգ-բանակ» համաժողովում և դա արվել է միտումնավոր, որովհետև ես համարել եմ, որ դրանք վերկուսակցական ծրագրեր են:

Ծրագրերը մանրամասն քննարկել եմ խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ, որովհետև չեմ համարում, որ երկրի պաշտպանությունը պետք է լինի միայն մեկ կուսակցության կամ մեծամասնության խորհրդարանական գործառույթը: Եվ այդ հարցում ակնկալում էի վերկուսակցական մոտեցում, սակայն միշտ չէ, որ աջակցություն էի ստանում խորհրդարանում, որի համար կարծիքս հայտնել եմ հանրայնորեն և մնում եմ նույն տեսակետին՝ պատերազմող երկրում պետք է լինեն հարցեր, որտեղ հասարակությունն ունի կոնսենսուս, որը միտված է դրական արդյունք գրանցելուն, այլ ոչ թե չեղած տեղը խնդիր որոնելուն»,- նշեց Սարգսյանը:

Լրահոս
Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյան Չավուշօղլու. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել» Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan