AM | RU
USD
EUR
RUB

Փաստ չի, որ շատ մեծ հանրային աջակցությունը կարող է նույն արդյունքն ունենալ քվեատուփի մեջ

 
 

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրադրությունը փորձաքար է երկրում խորհրդարանական համակարգի ներդրման համար: Այս մասին պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի հանգուցալուծում է տեսնում ստեղծված իրադրությունում:

«Քաղաքականությունը վերջնարդյունք չի ունենում, դա գործընթաց է: Երբ դու խորհրդարանում ունես խմբակցություններ, վարչապետ, իշխանափոխություն, դա բացում է երկխոսության, քաղաքական գործընթացների նոր դռներ: Կարծում եմ՝ պետք է լինի գործընթաց և ուզենք, թե չուզենք` պետք է հաշվի առնենք ձևավորվող նոր պատկերը: Այդ պատկերի շրջանակում բոլոր քաղաքական ուժերը պետք է խոսեն միմյանց հետ՝ անընդհատ, ոչ թե առիթից առիթ, առանց վերջնագրերի, առանց պայմաններ թելադրելու: Պետք է խոսեն և լսեն իրար, և արդյունքը կլինի լավը երկրի համար»,- հայտարարեց Վիգեն Սարգսյան?! ?:

Նա նշեց, որ եթե քաղաքական ուժերը չլսեն իրար և չխոսեն, այլ փորձեն պարտադրել իրար ինչ-որ բան, ապա խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է բալանսների համաչափ մեխանիզմներ իրավիճակն այլ հուն տանելու համար:

«Վերջնարդյունք չկա քաղաքականության մեջ, նույնիսկ խորհրդարանական նոր ընտրություններն ընդամենը նոր քայլ են լինելու երկար գործընթացում: Ի դեպ, ցանկացած ընտրություն անկանխատեսելի է, և կարծում եմ բոլոր կողմերը դա միշտ գիտեն և հիշում են: Երբեք փաստ չի, որ որևէ մեկը, ով տվյալ պահին նույնիսկ շատ մեծ հանրային աջակցություն ունի, ընդամենն օրեր անց նույն քվեարկությամբ կարող է նույն արդյունքն ունենալ քվեատուփի մեջ: Մաղթում եմ մեզ բոլորիս խաղաղ քաղաքական սեզոն անվերջանալի մի գործընթացի, որը կոչվում է քաղաքականություն»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարում է տրամաբանական լուծում՝ Վիգեն Սարգսյանը նշեց. «Ժամանակը պետք է ցույց տա, թե ինչպես են դասավորվում փոխըմբռնման եզրերը բոլոր դերակատարների մեջ: Առանձին գործընթացներով դա կանխատեսել դժվար է: Կապրենք, կտեսնենք»:

Լրահոս
Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում Տոնական տրամադրություն Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում «Արսենալ»-ը մեկնարկային տուրում կխաղա մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ Վարչապետի ընտանիքը տասն օր շարունակ կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ ՀՀ պաշտպանության նախարարը հարավարևմտյան սահմանագոտում քննարկել է առաջնագծի վերազինման շարունակականությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում 200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել Բաքուն կրկին հոսանքազրկվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan