Բակո Սահակյանը ՀՀ վարչապետի հետ քննարկել է պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

Բակո Սահակյանը ՀՀ վարչապետի հետ քննարկել է պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին հանդիպում է ունեցել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում