Մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը

Մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ամենահայտնի նահանգապետերից մեկը՝ ամերիկահայ Ջորջ Դեքմեջյանը մահացել է: Այս մասին տեղեկացրին Հայկական բարեգործական ընդհանուր միությունից:

ՀԲԸՄ-ն իր ցավակցություններն է հայտնել այն անձանց, որոնց կյանքի և անձնական համոզմունքների վրա դրական անդրադարձ է ունեցել Ջորջ Դեքմեջյանի գործունեությունը:

«Այսօր ևս մեկ հայորդի միացավ հայ ազգի բացառիկ հասարակական գործիչներին, այդ թվում՝ Քըրք Քըրքորյանին և Հայկական ընդհանուր բարեգործական միության նախկին նախագահ Ալեք Մանուկյանին, ովքեր թողել են հույսի և ոգեշնչման անսպառ ժառանգություն:»,- ասել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում