«Ժամանակ». ՀՀԿ-ն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում

«Ժամանակ». ՀՀԿ-ն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում

«Ժամանակ» թերթը գրել է. «ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հովհաննիսյանը առաջարկում են փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում, ըստ որի՝ պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ պետք է լինի նաև կառավարության ներկայացուցիչ, ով հանդես գալով որպես հարակից զեկուցող, կներկայացնի կառավարության դիրքորոշումը քննարկվող նախագծի վերաբերյալ: Գործող օրենքում կառավարության ներկայացուցչի ներկայությունը հայեցողական է՝ կարող է լինել, կարող է և չլինել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում