«Հայոց աշխարհ». Կիրառվեց Հին Հունաստանի փորձը

«Հայոց աշխարհ». Կիրառվեց Հին Հունաստանի փորձը

«Նոր շարժումը գործադրեց քաղաքական տեխնոլոգիաներ, ժողովրդի զգացմունքայնությունը հասցնելով բարձրակետին և իշխանությունը, հասկանալով իրավիճակի բարդությունը, գնաց զիջման: Սակայն մի բան նույնպես արձանագրենք. այս գործընթացում մենք տեսանք նաև, որ այն քաղաքացիները, ովքեր օրինական ճանապարհով մասնակցել էին 2017-ի ընտրություններին ու հետընտրական շրջանում փողոց դուրս չէին եկել, չէին բողոքել ընտրությունների արդյունքների կեղծումից, փողոցում էին: Սա մի բան է նշանակում. որ մարդիկ դժգոհ են: Այս համատեքստում հիշենք հին Հունաստանը, ուր մարդիկ հավաքվում էին հրապարակներում, որոշումներ կայացնում: Այսօր մեզանում նման բան տեղի ունեցավ. Հայաստանում ժողովուրդը փողոցում իրացրեց իր կառավարելու իրավունքը։ Փաստորեն Հայաստանում իրացվեց այն աքսիոմը, որ մեր տիպի երկրներում ամեն մեկը, ով կկարողանա գոնե մեկ շաբաթ 100-150 հազար մարդ փողոցում պահել, կաթվածահար կանի պետությունն ու կիրականացնի իշխանափոխություն: Մեր պարագայում դա կատարվեց»,- «Հայոց աշխարհ» թերթի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում