«Հրապարակ». ՕԵԿ-ը ռեստարտ է լինում

«Հրապարակ». ՕԵԿ-ը ռեստարտ է լինում

«Հրապարակ»-ը գրում է. «Արտահերթ ԱԺ ընտրությունների հեռանկարն արդեն աշխուժացրել է քաղաքական դաշտը։ Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերն սկսել են քննարկումները։ Նոր կուսակցություններ ու դաշինքներ ստեղծելու ծրագրեր են մտմտում։ Նման քննարկումների մեջ է ոչ միայն ՀՀԿ-ն, այլև ժամանակին ԲՀԿ-ից անջատված և իրենց տեղն այդպես էլ չգտած նախկին պատգամավորները։ Աշխուժացողների մեջ է նաև ՕԵԿ-ը, որի ղեկավար Արթուր Բաղդասարյանն առաջինը կողմնորոշվեց և արագորեն պաշտպանեց ժողովրդական շարժումն ու Նիկոլ Փաշինյանին։

Հիմա էլ, մեր տեղեկություններով, սկսել է կուսակցության ռեստարտը՝ որոշել է համագումար անել և փոխել ՕԵԿ ղեկավար կազմը։ ՕԵԿ-ից ազատված փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն այլևս չի լինի ՕԵԿ ցուցակում, բայց տեղեկացանք, որ չի լինելու նաև Արթուր Բաղդասարյանի վերջին նվիրյալը՝ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում