Արևելագետի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն չի փոխի իր դիրքորոշումը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ

Արևելագետի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն չի փոխի իր դիրքորոշումը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելագետը, անդրադառնալով միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, նշում է, որ դժվար թե ԱՄՆ-ը փոխի իր դիրքորոշումը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ, Գոհար Իսկանդարյանը նման կարծիք հայտնեց մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Միացյալ Նահանգները կպահպանի հայ-իրանական հարաբերություններում մինչ այդ ունեցած իր դիրքորոշումը: Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը մեծ չէ և չի անցնում ԱՄՆ-ի համար անթույլատրելի շեմը: Չունենք նաև լուրջ խորքային համագործակցություն, որ վտանգ ներշնչի Միացյալ Նահանգներին»,-ասաց Իսկանդարյանը:

Արևելագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն միևնույն ժամանակ գիտակցում է, որ Հայաստանը չունի լայն ընտրության հնարավորություն: Այսինքն՝ չեն կարող պատժամիջոցներ կիրառել մի երկրի նկատմամբ, որը հավելյալ հնարավորություններ չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում