«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը մաս է կազմելու իշխանական կոալիցիային

«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը մաս է կազմելու իշխանական կոալիցիային

«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հավաքել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներին և նրանց հայտնել, որ իրենք մաս են կազմելու իշխանական կոալիցիային և պետք է պատրաստվել թիմային աշխատանքի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ծառուկյանը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է «Ծառուկյան» դաշինքի կոալիցիային մասնակցության ձևաչափը։ Մասնավորապես՝ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանատվություն ստանձնել արտակարգ իրավիճակների, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, սպորտի նախարարությունների համար։ Բացի այդ, «Ծառուկյան» դաշինքը կստանա մեկ փոխվարչապետի, ինչպես նաև արդարադատության փոխնախարարի, գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում