Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնից

Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը կազատվի պաշտոնից: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լևոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է և, բնականաբար, Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասաց Փաշինյանը:

Հարցին` բացի կադրային փոփոխություններից, պատիժներ լինելո՞ւ են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այն պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են և դրա համար կլինեն հիմքեր, կիրականացվեն։ Մյուս մասերով ես ասել եմ՝ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելու որոշման քննադատություններին` շեշտելով, որ որևէ ոստիկանապետի նշանակում հանրության կողմից միանշանակ չէր ընդունվելու: «Ինչո՞ւ։ Որովհետև ՀՀ օրենսդրության համաձայն ոստիկանության պետի պաշտոնում պետք է նշանակվեր ոստիկանության գործող համակարգից որևէ մեկը և, պարզ էր, որ որևէ նշանակում միանշանակ գնահատականի չէր արժանանալու»,-ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում